Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 7 րոպե առաջ - 22:35 18-11-2026

Փաշինյանի իշխանության ժամանակ ամեն ինչ ձախողված է. հայ ազգը հիասթափված է. հարցում

Հասարակության ապագայի նկատմամբ սպասումները հաճախ արտացոլում են երկրում տիրող ընդհանուր իրավիճակը։ Մարդկանց մի մասը շարունակում է հույսեր կապել ապագայի հետ, մինչդեռ մյուսների մոտ կուտակված խնդիրներն ու չարդարացված սպասումները հիասթափություն են առաջացնում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ այս իշխանության օրոք Հայաստանում մարդիկ ավելի շատ հույսո՞վ են ապրում, թե՞ հիասթափված են։

«Սաղս էլ հիասթափված ենք։ Առաջինը՝ պատերազմի պարտությունը, ժողովրդի ապրելակերպը, որը գնալով վատանում է»,- նշեց մի քաղաքացի ։

Հարցվածներից մեկն էլ հակառակ կարծիքն արտահայտեց՝ նշելով, որ մարդիկ ավելի շատ հույսով են ապրում, քանի որ նրանց ապրելակերպը բարելավվել է, ունեն աշխատանք, իսկ երկրում, վերջապես, խաղաղություն է։ Երբ նրան հարցրինք՝ արդյոք 2020 թվականի պատերազմի պարտությունը հիասթափություն չէր իր համար, քաղաքացին չցանկացավ մանրամասնել՝ նշելով. «Դա իմ ամենացավալի կետերից մեկն է»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ այս պահին դեռ հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու՝ չնայած նրան, որ իշխանությունը շատ հարցերում ինքն իրեն հակասում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»