Ուղիղ եթեր
Ավելին 32 րոպե առաջ - 17:38 05-11-2026

Շան հարձակումը փոխել է ամերիկացի դերասանուհու կյանքը․ նա պնդում է, որ այլևս չի կարող աշխատել

Շունը հարձակվել է ամերիկացի դերասանուհու վրա։ Նա դեմքի լուրջ վնասվածք է ստացել և պնդում է, որ այլևս չի կարող աշխատել։

Ամերիկացի դերասանուհի Նատաշա Ուիլսոնի կյանքը կտրուկ փոխվել է Լոս Անջելեսի այգում տեղի ունեցած շան հարձակումից հետո։ Փորձելով պաշտպանել իր ֆրանսիական բուլդոգին՝ դերասանուհին ինքն է դարձել ագրեսիվ կենդանու զոհը։

Այժմ նա պնդում է, որ միջադեպն իրեն անդառնալի ֆիզիկական և մասնագիտական վնաս է պատճառել։
Ինչպես հայտնում է New York Post-ը՝ հղում անելով դատական հայցին, դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերի 7-ին՝ Արևմտյան Հոլիվուդի շների այգում։

Ուիլսոնը զբոսանքի էր տարել իր շանը, երբ հանդիպել է Գրեգորի Մարսելին և նրա՝ Սքրաֆի անունով շանը։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Սքրաֆին ագրեսիվ վարք է դրսևորել դերասանուհու ֆրանսիական բուլդոգի նկատմամբ։ Երբ Ուիլսոնը փորձել է գրկել և պաշտպանել իր կենդանուն, շունը հարձակվել է նաև նրա վրա։

Հայցում նկարագրվում է, որ կենդանին շարունակել է հարձակումը նույնիսկ այն ժամանակ, երբ դերասանուհին հայտնվել է գետնին՝ սեփական մարմնով ու ձեռքերով փորձելով պաշտպանել իր շանը։
Հարձակման հետևանքով Սքրաֆին կծել է Ուիլսոնի դեմքը՝ աջ հոնքի հատվածում՝ պատճառելով խոր վերք և ուժեղ արյունահոսություն։

Դեպքից հետո դերասանուհուն տեղափոխել են Սեդարս-Սինայի բժշկական կենտրոն, որտեղ նրան կարեր են դրել և հակաբիոտիկներ նշանակել։

Սակայն վնասվածքի հետևանքները, ըստ Ուիլսոնի, շատ ավելի լուրջ են եղել։ Նրա դեմքին մնացել է մշտական և նկատելի սպի, փոխվել է հոնքի ձևը, խախտվել է այդ հատվածում մազերի աճը, իսկ աջ հոնքի շարժունակությունը սահմանափակվել է։ Բժիշկները նրան խորհուրդ են տվել նաև սպիի շտկման վիրահատություն։

Սակայն ամեն ինչ չի սահմանափակվել արտաքին փոփոխություններով։

Դերասանուհին պնդում է, որ ստացած վնասվածքների պատճառով չի կարողացել վերադառնալ իր սովորական աշխատանքին, կորցրել է եկամուտներ, իսկ միջադեպը բացասաբար է անդրադարձել նաև նրա հետագա կարիերայի հեռանկարների վրա։

Այժմ Նատաշա Ուիլսոնը դատական կարգով փոխհատուցում է պահանջում շան տիրոջից՝ բժշկական ծախսերի, կորցրած աշխատավարձի և աշխատունակության նվազման համար։

Դերասանուհու պնդմամբ՝ իր ընտանի կենդանուն պաշտպանելու փորձը վերածվել է մի միջադեպի, որի հետևանքները շարունակում են ազդել իր կյանքի և մասնագիտական ապագայի վրա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին