Ավելին 4 տարի առաջ - 21:16 27-01-2022

«Տանը մենակ» ֆիլմի աստղը նշանադրվել է դերասանուհու հետ

«Տանը մենակ» ֆիլմի աստղ Մաքոլեյ Քալկինն ամուսնության առաջարկ է արել դերասանուհի Բրենդա Սոնգին, որն անցյալ ապրիլին լույս աշխարհ է բերել իրենց որդուն։ Այս մասին հունվարի 26-ին հայտնել է People ամսագիրը։

Օրերս Քալկինի 33-ամյա սիրելին Բևերլի Հիլզում զբոսնելիս հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Նրա ձախ ձեռքի մատնեմատի վրա հսկայական ադամանդե մատանի են նկատել։

Զույգը դեռ պաշտոնապես չի հաստատել նշանադրությունը։

Նշենք, որ 33-ամյա Բրենդան և 41-ամյա Մաքոլեյը չեն գովազդում իրենց հարաբերությունները և սոցիալական ցանցերում չեն կիսվում իրենց անձնական կյանքի մանրամասներով։

Հիշեցնենք, որ Սոնգն ու Քալքինը չորս տարի է ինչ միասին են։ Նրանք ծանոթացել են Թաիլանդում՝ «Երկիր» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Զույգի որդին ծնվել է նախորդ տարվա ապրիլին։

Սա կլինի Բրենդայի առաջին ամուսնությունը, իսկ Մաքոլեյն ամուսնացած է եղել դերասանուհի Ռեյչել Մայների հետ 1998-ից 2002 թվականներին։ Նա երկար ժամանակ հանդիպում էր նաև դերասանուհի Միլա Կունիսի հետ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը