Ավելին 4 տարի առաջ - 20:01 03-11-2021

Քրիստեն Ստյուարտը հաստատել է, որ նշանադրվել է իր ընկերուհու հետ

Դերասանուհի Քրիստեն Ստյուարտը հաստատել է, որ նշանվել է իր ընկերուհու՝ Դիլան Մեյերի հետ։ Այս մասին նա պատմել է SiriusXM ռադիոկայանի շոուի եթերում՝ հաղորդավար Հովարդ Սթերնի հետ հարցազրույցում, հայտնում է Daily Mail-ը։

Հայտնի է, որ աղջիկները հանդիպում են արդեն երկու տարի, իսկ ավելի վաղ 31-ամյա Քրիստենն ասել էր, որ պատրաստ է պաշտոնապես ձևակերպել հարաբերությունները։

«Մենք կամուսնանանք, մենք անպայման կանենք դա: Ես ուզում էի, որ ինձ առաջարկություն անեին, ուստի կարծում եմ, որ ես շատ հստակ ձևակերպեցի այս խնդրանքը, և նա հիանալի արեց դա: Մենք ամուսնանալու ենք, այո», - հարցազրույցում հայտարարել է «Մթնշաղի» աստղը:

Նշենք, որ այս տարվա հուլիսին պապարացիները Քրիստենին լուսանկարել էին ձախ ձեռքին ամուսնական մատանու նման մատանիով և եզրակացրել, որ նա արդեն ամուսնացել է։

Ստյուարտին առաջին անգամ նկատել են Մեյերի հետ 2019 թվականի օգոստոսին։ Նրանց հարաբերությունները սկսվել են ընդհանուր ընկերների հետ խնջույքից հետո և արագ զարգացել. երկու շաբաթ անց դերասանուհին խոստովանել է Դիլանին իր զգացմունքների մասին:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը