Մոսկվայի «Դինամո» մարզական ակադեմիայում Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Ուսանողական հոկեյի լիգայի (СХЛ) աստղերի և լեգենդների թիմին։
Խաղից առաջ Հայաստանի հավաքականի հանդերձարան է այցելել խորհրդային լեգենդար դարպասապահ, Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը։
Նա թիմին հաջողություն է մաղթել, ընդգծել գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովի աշխատանքը և հոկեյիստներին հորդորել հավակնոտ նպատակներ ունենալ, դուրս գալ համաշխարհային հոկեյի ավելի բարձր դիվիզիոններ։