Ուղիղ եթեր
Արտաքին 54 րոպե առաջ - 21:34 30-10-2026

Ադրբեջանի քաղաքական ուղերձը Թուրքիային Աթաթուրքի միջոցով

Ադրբեջանում գլխաշորի կիրառման արգելիքց հետո, ինչպես հայտնի է, լարվածություն է առաջացել թուրք-ադրբեջանական հարաբերություններում։

Ադրբեջանի դպրոցներում հագուստի կանոնակարգման փոփոխությունից հետո արգելվել է գլխաշոր կրող աշակերտուհիների մուտքը դպրոցներ։ Դա քննադատել էր Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը։

Գլխաշորի թեմայի շուրջ ծագած լարվածության ֆոնին ադրբեջանական մամուլում կրկին շրջանառվել էին նախագահ Իլհամ Ալիևի՝ Աթաթուրքի մասին նախկին հայտարարությունները, ինչպես նաև Շուշիում Աթաթուրքի անունը կրող փողոցի բացման կադրերը։

Հոդվածագրի մեկնաբանությամբ՝ դա ունի Անկարային հասցեագրված քաղաքական ուղերձ․ Աթաթուրքի հիշատակումը Բաքվի կողմից ընդգծում է Ադրբեջանի աշխարհիկ պետականության սկզբունքը և այն դիրքորոշումը, որ այլ պետությունները չպետք է միջամտեն իր ներքին գործերին։ Սա փաստում է, որ գլխաշորի շուրջ առաջացած վեճը վերածվել է ավելի լայն քաղաքական տարաձայնության։

Վերջում հիշեցվում է, որ 2024-ին Անկարայում Աթաթուրքի դամբարան այցելած Իլհամ Ալիևը հուշահամալիրի պատվավոր հյուրերի մատյանում արած գրառման մեջ Աթաթուրքին բնութագրել է որպես թուրքական աշխարհի մեծ զավակ և հանճարեղ առաջնորդ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի