Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը:
Հատկանշական է, որ այս ստուգատեսն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։
Հայ ծանրորդը հանդես եկավ B խմբում և երկամարտի 285 կգ արդյունքով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։ Պոկում վարժությունում Չոլաքյանը նախ հաջողությամբ գլխավերևում պահեց 125 կգ, ապա՝ 130 կգ ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցումը (134 կգ) անհաջող ստացվեց։ Այս վարժությունում նա գրանցեց 8-րդ տեղը։
Հրում վարժությունը Չոլաքյանը սկսեց 155 կգ-ից և վստահորեն ֆիքսեց այն, բայց հաջորդ երկու մոտեցումներում չկարողացավ բարձրացնել 161 կգ ծանրաձողը՝ այստեղ բավարարվելով 14-րդ տեղով։
Armsport