Ուղիղ եթեր
Սպորտ 59 րոպե առաջ - 13:35 28-10-2026

Հայաստանը կընդունի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը

2027 թվականին մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։

Առաջնությանը կմասնակցեն 44 երկրների ավելի քան 600 մարզիկներ։ Բացի այդ, Հայաստան կժամանեն պաշտոնական պատվիրակությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ։

Փարիզում կայացած Մուայթայի միջազգային ֆեդերացիայի (IFMA) և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիայի (EMF) տնօրենների խորհրդի նիստի ընթացքում միաձայն որոշում է ընդունվել 2027 թվականի հոկտեմբերի 9-17-ը մուայթայի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Հայաստանում։

Մուայթայը՝ որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզաձև, օլիմպիական ընտանիքի մաս է կազմում։ Այս համատեքստում Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունի՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր երկրի դերը միջազգային մարզական ասպարեզում։

Այս առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում և մեծ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ներուժը, հայկական հյուրընկալությունն ու մուայթայի զարգացման նոր հեռանկարները։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
14:57 Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը