Ուղիղ եթեր
Սպորտ 1 ամիս առաջ - 22:24 06-04-2026

Երևանը կընդունի 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբի խաղերը

Ապրիլի 22-ից 28-ը Երևանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբի խաղերը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ընտրանին այս խմբում կհանդիպի Լյուքսեմբուրգին, Լիխտենշտային և Հունգարիային։
Ստորև ներկայացնում ենք կայանալիք հանդիպումների խաղացանկը.

Ապրիլի 22

​13:00 | Հունգարիա Մ-17 — Լիխտենշտայն Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
​16:00 | Հայաստան Մ-17 — Լյուքսեմբուրգ Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ

​Ապրիլի 25

​13:00 | Լյուքսեմբուրգ Մ-17 — Լիխտենշտայն Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
​16:00 | Հունգարիա Մ-17 — Հայաստան Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ

​Ապրիլի 28

​16:00 | Լյուքսեմբուրգ Մ-17 — Հունգարիա Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
​16:00 | Լիխտենշտայն Մ-17 — Հայաստան Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ

Armsport