copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 14:58 27-07-2021

Տոկիո-2020․ Արթուր Բարսեղյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Այսօր Հայաստանի հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում:

Մեր մարզիկը ՕԽ լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում գրանցեց 49.78 արդյունք։ Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրեց 38-րդ տեղը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։

Նշենք, որ Բարսեղյանը բարելավեց իր անձնական ռեկորդը։

Ավելացնենք, որ Բարսեղյանը ևս մեկ մեկնարկ կունենա հուլիսի 30-ին` 50 մետր ազատ ձևում: