Երևան +17°
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:29 08-02-2023

Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել որակավորման քննության անցողիկ շեմը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով՝ միայն 1 հոգի է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 հոգի, միավորների անցողիկ շեմը եղել է 80-ը, եւ միայն մեկ հոգի՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն է կարողացել հատել անցողիկ շեմը, նա ստացել է 86 միավոր։ Ամենացածր ստացած մասնակիցը հավաքել է 30 միավոր։

Նշենք, որ հավակնորդները 5 օր ժամանակ ունեն քննության արդյունքները բողոքարկելու համար, եւ չի բացառվում, որ բողոքարկումից հետո ոմանց միավորներն ավելանան, եւ նրանք ներառվեն դատավորների ցուցակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված