Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 12:23 17-02-2021

ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ. ՊՍԺ-Ն 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ Է ԿԱՏԱԼՈՆԱՑԻՆԵՐԻՆ

Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում երեկ հանդիպել են ՊՍԺ-ն և Բարսելոնան: Հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով:

Այս խաղը ՊՍԺ-ի 4-րդ անընդմեջ հաղթանակն է: Թիմը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 7 խաղ և գրանցել 5 հաղթանակ, կրել 2 պարտություն («Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-2, «Լայպցիգ»՝ 1-2):

Բարսելոնան 2-րդ անընդմեջ պարտությունն է գրանցել մրցաշարի ընթացիկ խաղարկությունում (նախորդը՝ Յուվենտուս՝ 0-3): Կատալոնական թիմը հաղթանակներ էր տոնել խմբային փուլում անցկացրած մյուս 5 հանդիպումներում:

Հանդիպմանը խաղի հաշիվն առաջինը բացել է Մեսսին՝ 11-մետրանոց հարվածով գրավելով մրցակցի դարպասը: ՊՍԺ-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապպեն, մեկ գոլ էլ խփել է Մոյզե Կինը:

Կողմերի միջև վերջին 5 պաշտոնական մրցավեճերում (բոլորն էլ՝ Չեմպիոնների լիգայում) «Բարսելոնան» հաղթել է 3 անգամ, ՊՍԺ-ն՝ 2:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի է ունենալու մարտի 11-ին:

<iframe width='640' height='400' src='https://hofoot.elhighlights.com/embed/P6VmBpfXL3Ajt' style='border:none;' allowfullscreen></iframe>