Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, որը ԵՊԸ արտասահմանյան գրականության ամբիոնի վերջին վարիչն էր:
Անուշ Սեդրակյանը խոսել է ԵՊՀ ամենահին ամբիոնը փակելու քաղաքական որոշման, իրենից ազատվելու, մտավորականի կերպարի, Հայաստանում այլակարծության բացակայության, խոսքի անազատության, ընդդիմադիրների հետապնդումների, իշխանությունների՝ ձախական քաղաքականության, իրական եվրոպական արժեքների մասին:
Անուշ Սեդրակյանը նշեց, որ իրենից ազատվելը բավականին դժվար էր, ապա հույս հայտնեց, որ իր հեռանալուց հետո որոշ ժամանակ անց ամբիոնը, այնուամենայնիվ, կվերաբացվի. «Ես վառ կերպար եմ, և այդ վառ կերպարն ունի մի շարք բանեչ, որոնք անհերքելի են, այն է՝ ակադեմիական պատրաստվածություն, բացարձակ անբասիր, չկոռումպացված պահվածք և դրա հետ մեկտեղ նաև որոշակի մարդկային, սոցիալական կապիտալ, որը շրջանցել հնարավոր չէ: Դրա համար ինձ հանելու համար պետք է մեղադրեին որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, որը ռեալիստական չէր»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Նա պատմեց, որ չէին ցանկանում բարձրաձայնել, որ ամբիոնի փակման իրական դրդապատճառը քաղաքական էր, սակայն իրեն տարբեր զարտուղի ճանապարհներով հասկացնում էին, որ համը հանում է:
Անուշ Սեդրակյանը նշեց, որ եվրոպական կառույցների համար Նիկոլ Փաշինյանը ձեռնտու թեկնածու է, սակայն իր համար եվրոպական արժեքը ոչ թե դեսպանն է, այլ Դանթեն ու Սերվանտեսը:
Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական զրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան