Մամուլ 1 ժամ առաջ - 08:15 28-10-2026

Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների թեմայով Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց իր թիմակիցներին, եւ որպեսզի ՔՊ-ի խուճապը ցրի, հիմա էլ ներսում տարածում են, թե իրականում Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ փորձում է շանտաժ անել Ալիեւին։

Քանի որ եթե արտահերթ ընտրությունների հեռանկարը ռեալ լինի, հնարավոր է Ալիեւը հետ կանգնի ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանից, որ բանը չհասնի արտահերթին։

Չէ՞ որ Ալիեւը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ն առանց այն էլ հունիսի 7-ին տիտանական ջանքերով կարողացավ այդ 49 տոկոսը քերել, հաջորդ ընտրություններում կարող է ուղղակի պարտվել։

Իսկ եթե իշխանության գան իր ահուսարսափ ռեւանշիստները, ապա ստիպված կլինի հրաժեշտ տալ իր երազանքներին, որովհետեւ այդ երազանքներն իրականացնելու մի եզակի շանս է իրեն բաժին հասել՝ հանձին Նիկոլ Փաշինյանի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև