Մոսկվան, ի պատասխան Լոնդոնի թշնամական քաղաքականության, պատժամիջոցներ է սահմանել բրիտանական ռազմական ձեռնարկությունների յոթ ղեկավարների նկատմամբ։
Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ի պատասխան Լոնդոնի հակառուսական թշնամական քաղաքականության, որի շրջանակում ավելացվում են ջանքերը՝ զենքով զինելու Զելենսկու նեոնացիստական խմբավորմանը, որոշում է կայացվել Ռուսաստանի պատժամիջոցների ցանկում ներառել բրիտանական ռազմական ձեռնարկությունների մի շարք ղեկավարների։
Այդ ձեռնարկությունները Կիևի ռեժիմին մատակարարում են սպառազինություն և ռազմական տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հրապարակված ցանկում ներառված է յոթ անուն։
«Ռուսաստանի պատժամիջոցների ցանկի ընդլայնման աշխատանքները՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի իշխանությունների թշնամական գործողությունների, կշարունակվեն»,- ընդգծել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ բրիտանական սպառազինության զանգվածային մատակարարումները ուկրաինական զինված խմբավորումներին բացառապես նպատակ ունեն առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանին։