Ուղիղ եթեր
Ավելին 51 րոպե առաջ - 17:18 13-10-2026

Լորիս Ճգնավորյանը 89 տարեկան է․ «Երազում եմ ապրել ու տեսնել միացյալ Հայաստանը»

«Երազում եմ ապրել ու տեսնել միացյալ Հայաստանը, բարձրանամ Մասիս սարը, այո՛, պիտի ապրեմ և տեսնեմ և կտեսնեմ»․ Լորիս Ճգնավորյան

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայազգի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը դարձավ 89 տարեկան: Ինչպես կոմպոզիտորն է ասել՝ նա մեծացել է տարագիր միջավայրում՝ երազելով Հայաստան գալու մասին:

Լորիս Հայկազի Ճգնավորյանը ծնվել է Իրանում: Սովորել է Զալցբուրգում, Վիեննայի երաժշտական ակադեմիայում և Միչիգանի համալսարանում: Իրականացրել է մի շարք ձայնագրություններ, որոնք արժանացել են քննադատների դրական արձագանքին, նա ղեկավարել է աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր, ինչպիսիք են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի պետական օպերայի նվագախումբը և այլն:

Հեղինակ է ավելի քան վաթսուն ստեղծագործությունների, ներառյալ հինգ սիմֆոնիաներ, երկու օպերաներ, մեկ բաելտ և կամերային բազմազան գործեր:
ՀՊՖՆ-ը ղեկավարելու շրջանում նա նվագախմբի հետ ակտիվորեն շրջագայել է արտասահմանում և կազմակերպել բազմաթիվ երաժշտական փառատոներ և համերգներ:

Նրա ղեկավարման ժամանակաշրջանը նաև նշվում է որպես հայ ժամանակակից երաժշտության առաջխաղացման շրջան: Նրա ղեկավարությամբ նվագախումբն ընդլայնեց իր ձայնագրությունների ցանկը:

1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ -ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի։ Այդ օրերի մասին նկարահանվել է կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի»։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպել է ﬔծ համերգ՝ «Այո՛, Անկախությանը»՝ ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին