Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:26 01-07-2022

Ես վատ պայմաններում եմ ապրել ու էլի համաձայն եմ ապրել, միայն թե այս տարածքը չհանձնեն. Բերձորի բնակիչ

Բերձորի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցում ասաց, որ մտադրություն չունի դուրս գալ Բերձորից․ «Ճիշտ է՝ մենք լավ պայմաններում չենք ապրել մինչև պատերազմն էլ։ Եթե գաք, մեր շենքը տեսնեք, որ մենք տվյալ պահին ապրում ենք, կզարմանաք։ Մենք այդ պայմաններում ապրում ենք, բայց ես էլի համաձայն եմ այդ պայմաններում ապրել՝ առանց կոմունալ հարմարությունների, մենակ թե այստեղ, այս տարածքում ապրեմ։ Չտան, չհանձնեն։ Մեր հողն է, ինչի՞ դուրս գանք, ինչի՞ գնանք, իրենք էլ ասեն՝ մեկ ա չեն ապրում, ինչի՞ դուրս գանք։ Ընդհակառակը, պետք է մարդկանց շահագրգռեն, որ հետ գան։ Թեկուզ Բերձորի բնակիչը չգա, ուրիշ տեղի բնակիչը գա, բնակվվի այստեղ։ Եթե բանկիչ չեղավ, այս հողը ո՞նց կարող են պահել։ Ասում են՝ այստեղ մարդ չի ապրում, բայց ոնց չի ապրում, մենք մարդ չե՞նք, ընտանիքներ չե՞նք։ Թե՞ վերևներում տեղեկություններ չունեն, որ այստեղ մարդիկ են ապրում»,- ասաց Բերձորի բնակիչը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում