Ներքին 2 տարի առաջ - 13:38 23-05-2024

Կան կիրանցեցիներ, որոնք աննախադեպ ճնշումների պայմաններում համաձայն են փոխհատուցում ստանալ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ աննախադեպ ճնշումների պայմաններում Կիրանցում կան բնակիչներ, որոնք համաձայն են փոխհատուցում ստանալ։

«Այս օրերին աննախադեպ ճնշումների են ենթարկվում Կիրանցի մեր հայրենակիցները։ Նրանց մոտ ստեղծում են մի իրավիճակ, որ այլևս ելք չկա, և որ ամենաճիշտ լուծումն առաջարկվող փոխհատուցումը վերցնելն է։ Պատահական չէր հայտարարությունը, թե Կադաստրի վկայականները խնդիր ունեն, ճիշտ չեն տրվել։ Այս օրերին ասել են, որ եթե հիմա հանգիստ, հանդարտ չվերցնեք այն, ինչ առաջրկվում է, վաղը դրանցի էլ կզրկվեք։ Նորից ահաբեկելով են ուզում ստիպել»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Կիրանցում ամեն մի բնակչի 10-15 չինովնիկ է ընկնում, որոնք ամենօրյա ռեժիմով սպառնում են, ճնշումների են ենթարկում․

«Պատահական չի, որ պատգամավորներին ու լրագրողներին չթողեցին ներս մտնել, այսինքն՝ տեռոր են իրականացնում և այդ տեռորի ընթացքում մարդիկ կլինեն, որ տեղի կտան, բայց մեծամասամբ տրամադրված են մինչև վերջ պայքարել»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց