Երևան +16°
copy image url
Արտաքին Ներքին 4 շաբաթ առաջ - 14:30 29-03-2024

Ադրբեջանը մտադիր է «իր ցեղասպանության» դիմաց փոխհատուցում ստանալ Հայաստանի տարածքը

1998 թվականից, Հեյդար Ալիևի համապատասխան հրամանագրով, մարտի 31-ը Ադրբեջանում նշվում է, որպես «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության օր»։

Ինչպես նշված է այդ փաստաթղթում, «միայն անկախության ձեռքբերմամբ Ադրբեջանը կարողացավ վերարտադրել ադրբեջանական ժողովրդի պատմական անցյալը, որտեղ հայերը խաղացել են բացառապես կործանարար դերակատարություն՝ պարբերաբար ոչնչացնելով ադրբեջանցի բնիկ ժողովրդի խմբերին»։
Ալիև-ավագի հրամանագիրը հիմք ստեղծեց, որ հետագայում ադրբեջանական պետության ղեկավարները մշտապես շահարկեն «հայերի կողմից ադրբեջանցիներին ցեղասպանելու» կեղծ թեզը։ Այսպես, 2003 թվականի մարտի 27-ին Հեյդար Ալիևը հանդես եկավ ուղերձով, որտեղ մեղադրեց հայ դաշնակցականներին՝ 1905 և 1918 թվականներին հրահրած «ցեղասպանության» մեջ։ Ալիևը նաև խոսեց այդ թվականներին «Զանգեզուրում իրականացված էթնիկ զտումներից», արդեն խորհրդային շրջանում «Ղարաբաղում ինքնավարության ստեղծումը», 1948-53 թվականներին Հայաստանից ադրբեջանցիների «բռնատեղահանումը» և 1992 թվականի «Խոջալուի ցեղասպանությունը» որակելով, որպես «ցեղասպան ակտերի շարունակություն»։

Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիևը շարունակեց և զարգացրեց հոր կողմից սկսված գիծը։ «Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ հայ ազգայնականների ցեղասպան քաղաքականությունը տևում է երկու հարյուր տարի և նպատակ ունի ռազմական, քաղաքական, գաղափարական և այլ մեթոդներով դուրս մղել ադրբեջանցիներին իրենց օջախներից և ստեղծել առասպելական Մեծ Հայք պետությունը», հայտարարեց Իլհամ Ալիևը 2004 թվականի մարտին։

Նույն թվականին ադրբեջանական «պատմաբան» Ֆարիդ Ալեքպերովը «Азербайджанские Известия» թերթում տպագրեց «Ցեղասպանության հայացումը» վերտառությամբ հոդված, որտեղ «ապացուցում էր, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության է ենթարկվել ոչ թե հայությունը, այլ «ադրբեջանական ժողովուրդը»՝ որը հայերի մեղքով, այլ մահմեդական ազգությունների հետ միասին, տվել է շուրջ 2 մլն զոհ»։

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, Ադրբեջանում 1998 թվականից, Հեյդար Ալիևի հրահանգով, քաղաքական շրջանառության է դրվել «ադրեբջանցիների ցեղասպանություն» հայեցակարգը, որի առանցքային գաղափարը կայանում է «հարևան հայերի կողմից ադրբեջանական ժողովրդին դարերի ընթացքում ցեղասպանելու» մեջ։ Անգլիացի վերլուծաբան Թոմ դե Վաալի «Սև այգի» գրքում նշված է, որ աշխարհը հիմնականում տեղյակ չէ «ադրբեջանական ժողովրդի տառապանքների» մասին։ Խոսքը վերաբերում է 1980-ական թթ․ վերջերին ՀԽՍՀ տարածքից 200 հազար ադրբեջանցու տեղահանման մասին։ Ռուսաստանյան պատմաբան Վիկտոր Շնիրելմանը համոզմունք է հայտնել, որ Հեյդար Ալիևի հեղինակած «ցեղասպանության» թեզը նպատակ ունի սրբագրելու Անդրկովկասի պատմությունը՝ այն դեպքում, երբ 19-րդ դարի առաջին կեսին անգամ չկար «ադրբեջանցի» եզրույթը։

Ադրբեջանում անգամ մտածել են այնպիսի էկզոտիկ հնարք, որ հիտլերյան Գերմանիայում հրեաների ցեղասպանության մեջ մեղավոր են․․․ հայերը։ Ճիշտ է, այս թեզն ընդհանրապես լուրջ չի ընդունվել Իսրայելի կողմից, բայց հրեաների մոտ հայատյացության փորձերը պարբերաբար կրկնվում են նաև առայսօր։
Ադրբեջանական մարմիններն ակտիվորեն խաղարկում են «ցեղասպանվելու» գիծը հատկապես հիմա՝ երբ տարածքային պահանջներ է ներկայացված արդեն Հայաստանին, որը կոչում են «Արևմտյան Ադրբեջանի տարածք» և որտեղ նպատակադրվել են բնակեցնել «ցեղասպանված» ժողովրդի ժառանգներին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։