Արտաքին 5 տարի առաջ - 19:56 15-06-2021

ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանից փոխհատուցում պահանջել՝ COVID-19-ի հետևանքների համար

Ամերիկայի Կոնգրես է ներկայացվել մի օրինագիծ, ըստ որի՝ նախատեսվում է բանակցություններ նախաձեռնել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև՝ COVID-19- ի տարածման հետ կապված փոխհատուցման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Gazeta.Ru- ն:

Հաղորդվում է, որ օրինագիծը Կոնգրես է ներկայացվել հունիսի 14-ին ՝ հանրապետականների խմբի կողմից: Նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական ​​կոնգրեսական Էն Վագները (Միսուրի):

«Նախաձեռնության նպատակն է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև երկկողմանի փոխհատուցման համաձայնագրի շուրջ՝ կապված COVID-19 վիրուսի տարածման վերաբերյալ, ինչպես նաև այլ նպատակներով»,- ասված է փաստաթղթում։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից պահանջել էր առնվազն 10 տրիլիոն դոլար «փոխհատուցում» վճարել կորոնավիրուսի համաճարակի համար: ԱՄՆ նախկին ղեկավարի խոսքով՝ Չինաստանում արտադրվող բոլոր ապրանքների վրա հնարավորինս շուտ 100% տուրքեր պետք է սահմանվեն :

Մայիսի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հետախուզությանը կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի ծագման տեսությանը և արդյունքների մասին հայտնել 90 օրվա ընթացքում:

Ավելի վաղ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Ֆրենսիս Քոլինզը ասել էր, որ ապացույցներ չկան, որ կորոնավիրուսը սկսել է տարածվել չինական լաբորատորիայի արտահոսքից հետո:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում