Արտաքին 1 ամիս առաջ - 21:00 10-10-2026

Պանամայում 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ևս մոտ 25 հետցնցում, ամենաուժեղը՝ 6.0 մագնիտուդով

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալների համաձայն՝ Պանամայում վերջերս տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել ևս գրեթե 25 հետցնցում, որոնց ուժգնությունը կազմել է մինչև 6.0 մագնիտուդ։

Սեպտեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 12:56-ին, Պանամայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Պանամայի համալսարանի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել չորս կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Տոնոսիից 39 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ EFE-ն հայտնել է, որ ցնցումների հետևանքով վիրավորվել է առնվազն 27 մարդ։

Ուրբաթ երեկոյան, Մոսկվայի ժամանակով, La Prensa թերթը հայտնել է ավելի քան 30 հետցնցման մասին։

USGS-ի տվյալներով՝ ևս մոտ 25 հետցնցում է տեղի ունեցել ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:41-ից մինչև շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:34-ը։ Ամենաուժեղ հետցնցումը՝ 6.0 մագնիտուդով, տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 7:14-ին։

Երկրաշարժից հետո ամբողջ երկրում դադարեցվել են դասերը, Պանամայի մետրոյի 1-ին և 2-րդ գծերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ Տոկումենի միջազգային օդանավակայանը փակվել է անվտանգության ստուգումների համար:

Մի քանի շրջաններում խափանվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել