Արտաքին 1 ամիս առաջ - 23:40 10-10-2026

ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Պանամային՝ 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո

ԱՄՆ զինված ուժերը մարդասիրական օգնություն են ցուցաբերում Պանամային վերջերս տեղի ունեցած երկրաշարժից հետո, հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը։

Ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 12:56-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 20:56-ին), Պանամայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Պանամայի համալսարանի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել չորս կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Տոնոսիից 39 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

EFE-ն հայտնել է, որ ցնցումների հետևանքով վիրավորվել է առնվազն 27 մարդ։ Ուրբաթ երեկոյան La Prensa թերթը հայտնել է ավելի քան 30 հետցնցումների մասին։

«ԱՄՆ պաշտպանության նախարարության և նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման շնորհիվ մենք անմիջապես տեղակայել ենք ռազմական ուժեր և միջոցներ՝ Պանամային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»,-գրել է Հեգսեթը սոցիալական ցանցերում։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:41-ից մինչև շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:34-ը տեղի է ունեցել մոտ 25 հետցնցում։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել