Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 21:23 09-10-2026

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է․ փաստաբան

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ Մանուկյանին դատարան ներկայացնելու միջոցներ, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխելու հնարավորության բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է։ Նիստով նախատեսվում էր շարունակել դատական քննությունը՝ ապացույցների հետազոտման փուլում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Նույն օրը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառվել է մեկամսյա կալանք, իսկ սեպտեմբերի 22-ից նրա նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով տնային կալանք՝ հաղորդակցության սահմանափակմամբ։

Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին, - նշված է «Մայր Հայաստանից0187 տարածած հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը