Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել բարեգործական համերգ։ Հեղինակային երգերի երեկոյի ողջ հասույթն ուղղվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացմանը։
«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան
Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ այս երեկոն Ֆասթ Բանկի բարեգործական նախաձեռնություններին աջակցելու առաջին դեպքը չէ ․ «Շնորհիվ Ֆասթ Բանկի մենք այսօր հնարավորություն ունենք մշակութային կյանքն ինտեգրելու սոցիալական նախագծին: Այսօր այս համերգի ամբողջ տոմսերն ազատագրվել են այն բոլոր ծախսերից շնորհիվ Ֆասթ Բանկի և ստացել հնարավորություն ուղղվելու սոցիալական նախագծի», - ասել է նա։
«Բարդերի» ակումբի անդամ, հեղինակ-կատարող
Արմինե Հայրապետյանը նշել է, որ բարեգործական համերգին իրենց միացել են նաև «
Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի երիտասարդ մասնակիցները․ «Այսօր տիկնիկային թատրոնի բեմի վրա հեղինակ կատարող ժանրի ներկայացուցիչներն են՝ Վախթանգ Հարությունյան, ես՝ Արմինե Հայրապետյան, Էդուարդ Զորիկյան և իհարկե Ռուբեն Հախվերդյանը, ինչպես նաև մեր երիտասարդ կատարողները, ովքեր մեզ նոր են միացել այս վերջին տարիների «Հուսո առագաստ» փառատոնի ընթացքում», - ասել է նա։
Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային նախաձեռնություններին՝ միաժամանակ ընդլայնելով բարեգործական և հովանավորչական ծրագրերի ծավալը։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ
Երևանում և Հայաստանի բոլոր
մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։