Ներքին 40 րոպե առաջ - 15:49 04-10-2026

Երևանում 66-ամյա վարորդը DAF մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտների

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցի 90/1 հասցեում՝ հետիոտնային անցումից մոտ 1.5 մետր հեռավորության վրա, վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտների։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորներից մեկի ոտքը կտրվել էր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում