Ներքին 1 ամիս առաջ - 18:32 09-07-2026

36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բեռնատարում բարձված քարերը թափվել են և ամբողոջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: