Ներքին Միտք 1 ամիս առաջ - 13:19 04-10-2026

Հայաստանում ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

Ինչպես ֆեյսբուքյան գրառումով դիպուկ նկատել էր գործընկեր Կարպիս Փաշոյանը, Հայաստանում ադրբեջանական 5–րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն։

Ակնհայտորեն ձեւավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ, որոնցում կանոնավոր պարբերականությամբ ելույթ են ունենում, «բանախոսում» են տարատեսակ «փորձագետներ», այսպես ասած քաղաքացիական կառույցների կամ հանրության ներկայացուցիչներ, որոնք առաջ են մղում ադրբեջանական նարատիվներն ու մոտիվները։

Օրինակ, իբրեւ թե՝ Ադրբեջանը չուներ որեւէ դիվերսիա անելու մոտիվացիա, Ալիեւի ինչի՞ն էր պետք սրել կամ լարել իրավիճակը, եւ այլն, եւ այլն։ Դրանք իհարկե ես ներկայացնում եմ այս օրերի «ծաղկաքաղից», Շաքիի զարհուրելի դեպքի առիթով, որը թարմ վերք է բոլոր իմաստներով՝ բառի բուն եւ պատկերավոր։

Բայց թեմաները, որոնց առիթով այդ հարթակներն ու դրանց կանոնավոր հյուրերը առաջ են մղում ադրբեջանական նարատիվներ, շատ են ու պարբերական։

Ու սա մի մարտահրավեր է, որ հնարավոր չէ չեզոքացնել, առանց այլընտրանքային համակարգ ձեւավորելու։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին