Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 12:20 20-09-2022

Հայաստանում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա, պատգամավորները ընդհանրապես չունեն ինքնուրույնություն․ Թաթոյան


Հայաստանում այսօր ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա, լրջագույն խնդիրներ կան՝ կապված ժողովրդավարության և իրավունքի գերակայության հետ․ այսօր ասուլիսին նշեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ամեն ինչ կենտրոնացված է մեկ կուսակցության ձեռքում, և այդ կուսակցությունն անընդհատ ներթափանցում է պետական ապարատի մեջ։ Պատգամավորները ընդհանրապես չունեն ինքնուրույնություն, ամբողջությամբ պարալիզացված է պառլամենտարիզմը, քանի որ չկա կարծիքների բախում։ Որոշումների ընդունում, կարևոր օրենքների ընդունում, կարևոր պաշտոնների նշանակում․․․ ամեն ինչ տեղի է ունենում քաղաքական մեծամասնության կողմից։ Սա լրջագույն խնդիր է երկրի համար։ Ամենազգայուն խնդիրների մասին օրենքներն ընդունվում են երկու-երեք օրերի ընթացքում»,- նշեց նա։

Ըստ Թաթոյանի՝ չկա ընդհանրապես հանրային հաշվետվողականություն․ մարդուն պետությունը նայում է՝ որպես պարզապես օբյեկտի, և ոչ թե մարդու, ում ծառայում է։ Իշխանությունն անընդհատ խոսում է լեգիտիմությունից, սակայն հաշվի չի առնում, որ թեպետ երկրում քաղաքական իշխանությունը ձևավորվում է կոնկրետ քվեի հիման վրա, բայց դա չի նշանակում, որ ինքը միշտ պահպանում է ամբողջ ընթացքում լեգիտիմությունը, քանի որ այդ պատկերը ժամանակի ընթացքում անընդհատ փոխվում է։

«Նախ, դու ինչ նպատակներով ես եկել իշխանության՝ քո քվեն որն է, ինչ մանդատ, ինչ պատգամ ես ստացել քաղաքացուց․ ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիները պատգամել են ադրբեջանական իշխանությունների հանցավոր արարքները արդարացնել, խաղաղության, այսպես կոչված օրակարգի տակ, գյուղեր ու քաղաքներ դնել վտանգի տակ և այլն, որն ավելի է ամրացնում ադրբեջանան իշխանությունների դիրքերը։ Եվ երկրորդ, որն ավելի կարևոր է․ դու մարդուց որքան հեռանում ես, այնքան ավելի է այդ դիկտատուրան ուժեղանում է․ և այսօր մենք հենց դա էլ ունենք՝ մարդուց վերացած։ Եվ ես վստահ պնդում եմ, որ այսօրվա քաղաքական համակարգը մարդուն չի ծառայում, ծառայում է պարզապես քաղաքական շահերի։ Եվ մեզ համար ամենակարևորը անհրաժեշտ է հանրային համերաշխություն․ մենք չունենք ու չպիտի ունենանք ներքին թշնամիներ, այդ թվում և մեր Սփյուռքի հայրենակիցների հետ, քանի որ այսօրվա ներքին պառակտումները հանգեցրել են նաև Սփյուռքի հետ պառակտումների»,- ամփոփեց Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան