Իշխանությունը հաստատում է դիկտատուրա՝ միջազգային հանրության աջակցությամբ. Հովհաննես Հարությունյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:42 19-07-2022
«Դիմադրություն» շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել։

Շարժման մասնակից Հովհաննես Հարությունյանն իր ելույթում ասաց, որ այսօր իրենք չեն եկել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց. «Այսօր եկել ենք մի շինության դիմաց, որը, ըստ էության, պետք է լիներ ՄԱԿ-ի ներկայացուցչությունը ՀՀ-ում։ Այս շենքում փաստերով ամեն օր միջազգային հանրության լռության ներքո, այն է՝ աջակցությամբ, ՀՀ-ում ոտնահարվում են մարդու իրավունքները, միջազգային հանրության աջակցությամբ ՀՀ-ում հաստատվում է դիկտատուրա։ Օրեր առաջ, երբ դատական նիստերի դահլիճում քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը մահացավ, մենք չտեսանք միջազգային հանրության գործող քայլերը, որ ՀՀ իշխանությունները ՀՀ-ում մեկուսացնում են ժողովրդավարությունը։ Իշխանությունը հաստատում է դիկտատուրա՝ միջազգային հանրության աջակցությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։