Մամուլ 3 տարի առաջ - 08:27 08-04-2023

Թուրք-ադրբեջանական լոբբիստը՝ Սեֆիլյանի շահերի ներկայացուցիչ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ նախկին կոնգրեսական Բոբ Լ ի վինգս տ ո նը եր կար ժա մ ա ն ա կ թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող ամերիկացի լոբբիստ է եղել, որը պարբերաբար ամերիկյան պետական մարմինների ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև հանդիպումներ էր կազմակերպում, առաջ մղում Բաքվի շահերը:

Նույնը վերաբերում է նաև Թուրքիային: Լիվինգստոնի կազմակերպությունը միլ իոնավոր դոլարներ է ստանում թուրք-ադրբեջանական տանդեմից՝ Կոնգրեսում, Պետդեպում և Պենտագոնում նրանց շահերը առաջ մղելու համար, և Վաշինգտոնում ուղնուծուծով պրոթուրքական գործչի համբավ ունի: Այս ամենի մեջ առավել ուշագր ավնայն է , որ շուրջ մեկ ամիս առաջ այս կազմակերպությունը նոր հաճախորդ է ձեռք բերել՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի:

Մեր ձեռ քի տակ հայտն վ ե լ ե ն փաստաթղթեր, համաձայն որոնց, այս կազմակերպության նպատակն է Սեֆիլյանի համար «հարաբերություններ հաստատել ԱՄՆ համապատասխան պաշտոնյաների հետ վարչակազմում, Կոնգրեսում և ուղեղային կենտրոններում և ուսումնասիրել, թե ինչպես կարող է Սեֆիլյանի հայաստանյան կառույցը օգնել ամրապնդել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները և հակադրվել Հայաստանում Ռուսաստանի չարորակ ազդեցությանը»։
Այս ծառայությունների համար մեկ ամսվա դիմաց, ըստ փաստաթղթերի, 5000 դոլար է վճարելու Սեֆիլ յանը, սակայն, ըստ անհրաժեշտության, գումարը կարող է ավելանալ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում