Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ստուգումների վերսկսումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ կարգավորող մարմինը պաշտոնապես հայտարարի, որ ապահովել է Իսլամական Հանրապետությունում միջուկային օբյեկտների և գիտնականների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ահմատ Վահիդին։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնների համաձայն՝ ԱԷՄԳ-ի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրներին պատկանող բոլոր միջուկային կենտրոնները պետք է պաշտպանված լինեն և չեն կարող հարձակման ենթարկվել», – ընդգծել է խորհրդարանականը SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատգամավորը նշել է, որ միջազգային կարգավորողի հետ համագործակցությունը լիովին սառեցվել է:
«ԱԷՄԳ-ի հետ ամբողջ համագործակցությունը դադարեցվել է: Այս կասեցումը ներառում է ինչպես ստուգումները, այնպես էլ փոխգործակցության այլ ձևերը», – պարզաբանել է նա։