«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմի նորաթուխ ղեկավար Լիլիթ Մակունցը որոշել է գերազանցել իր նախորդին՝ Արայիկ Հարությունյանին։ Մակունցը եւս վարչապետից ավելի ակտիվ է՝ հանդիպումներ է ունենում եւ կառավարության կայքը ողողել է սեփական հանդիպումների մասին լուրերով ու լուսանկարներով։ Տպավորություն է, թե կառավարության թիվ մեկ աշխատող պաշտոնյան հենց ինքն է։
Օրինակ նախօրեին Մակունցը մասնակցել է «Նոր հնարավորություն Հայաստանի համար. արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Կառավարության կայքում մի ծավալուն հաղորդագրություն է զետեղվել այդ մասնակցության վերաբերյալ, ինչպես սովորաբար արվում է վարչապետի դեպքում․ «Բացման խոսքով հանդես է եկել վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը․․․
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ՝ TRIPP-ը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և հարևանների հետ խաղաղ գոյակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ», այս եւ նմանօրինակ ձեւակերպումներով է ողողված հաղորդագրությունը: Պաշտոնական կայքում անգամ տեղ է գտել, որ «Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։