Մամուլ 5 տարի առաջ - 08:27 10-06-2021

Արայիկ Հարությունյանի հերթական աղմկահարույց որոշումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․«Արցախի կառավարությունը խորհրդարան է ուղարկել աղմկահարույց օրենքի նախագիծ, որով առաջարկում է ռազմական դրության ժամանակ պարտադրանք կիրառել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կհրաժարվեն իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ մասնավորապես շենք-շինությունը, ինքնակամ տրամադրել պետության կարիքների համար օգտագործման։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բնակարաններին և առանձնատներին, այլև պահեստներին և այլ շինություններին։

Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հազարավոր արցախցիներ հայտնվել են փողոցներում, կորցրել իրենց տները։ Մյուս կողմից՝ քիչ չեն այն արցախցիները, որոնք տարբեր պատճառներով լքել են երկիրը, բայց Արցախում բնակարաններ ունեն, որոնք զբաղեցված չեն՝ ապրողներ չկան։ Այս օրենքի ընդունումից հետո նրանց, թեկուզ պարտադրանքով, կստիպեն, որպեսզի իրենց տները ժամանակավոր օգտագործման հանձնեն պետությանը»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը