Ներքին 2 տարի առաջ - 19:22 05-03-2024

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են խորհրդի գործող աշխատակարգում կատարվող փոփոխություններին, ընթացիկ տարում Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող պետական աջակցության բաշխմանը, խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն առնչվող թեմաների:

Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ` վերոնշյալ հարցերի շուրջ:

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և կարևորել խորհրդի գործունեությունը` ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի