Արտաքին 36 րոպե առաջ - 19:36 02-10-2026

Իսրայելը պիտի պատրաստ լինի Թուրքիայի ու Եգիպտոսի դեմ հնարավոր պատերազմին

ԱՄՆ-ի վերաբերյալ գաղտնի տեղեկություն Իսրայելին փոխանցելու համար դատապարտված Ջոնաթան Փոլարդը փոդքաստի է մասնակցել, որի ընթացքում անդրադարձել է Իսրայել-Թուրքիա հնարավոր բախմանը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում հակամարտությունները կարող են սրվել։ Թուրքիային ու Եգիպտոսին անվանել է պոտենցիալ պատերազմող կողմեր ու պնդել, որ Իսրայելը պետք է պատրաստավի այդ երկրների հետ հնարավոր պատերազմի։

Փոլարդը Թուրքիայի հետ հնարավոր բախումը համեմատել է Իրանի հետ հակամարտությունների հետ ու ընդգծել, որ վստահ չէ, որ Իսրայելը նույնքան հանգիստ կվարվի Թուրքիայի դեպքում։

Փոլարդը կոչ է արել Իսրայելին պատրաստվել նոր պատերազմների ու նշել.
«Մենք պիտի պատրաստ լինենք հաջորդ պատերազմին, որը, հավանաբար, կլինի Թուրքիայի և Եգիպտոսի դեմ»։ Այդ համատեքստում նշել է, որ «փոթորիկ է գալիս»։

Նշենք, որ Փոլարդն աշխատել է ԱՄՆ ռազմածովային ուժերում: Նա ձերբակալվել է 1985-ին՝ Իսրայելին գաղտնի տեղեկություն փոխանցելու համար: 1987-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման ու գրեթե 30 տարի անց՝ 2015-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Ճանապարհորդության սահմանափակումների վերացումից հետո նա 2020-ից բնակություն է հաստատել Իսրայելում:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
21:45 Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ
22:00 Ավանեսյանի մայրը վնասով է աշխատում. թալանի կատարելագործված տեսակներ ՔՊ-ի օրոք