Երևան +21°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:39 21-09-2022

Պիտի պայքարես, որ լինի, պիտի երազես, որ լինի․ մեկնարկել է ԱԺԲ-ի հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք, որ կազմակերպել է Ազգային ժողովրդական բևեռը։

«Մենք եկել ենք հանուն ազատության, որ ստրկությունից պրծնենք, մեր երեխեքին մատաղացու գառներ ենք դարձրել։ Մենք մեղադրում ենք բոլոր չորս իշխանություններին, բոլորն էլ ստրուկի կարգավիճակում են։ Եթե ինքնիշխան երկիր լինեինք, մենք էսօր մեր հողերը ոչ թե 29 800 ք/մ է, այլ 164 հազար ք/մ։ Ոչ թե ամեն մեկը դուրս է գալիս, գլխից ինչ դուրս է գալիս, խոսում է։ Պիտի պայքարես, որ լինի, պիտի երազես, որ լինի»,- Oragir.news-ի հետ զրույցում նշեց հանրահավաքի մասնակիցներից մեկը։

Իսկ Աղավնո գյուղից դուրս եկած վերջին բնակիչը, ասաց, որ սա պայքարելու երկու ձևերից մեկն է։

«Դեռ 1988 թվականից մի նպատակ ենք ունեցել, որ պիտի լինենք անկախ Հայաստան՝ ազատ, ժողովրդավար, բայց, ցավոք սրտի, դա կարծես, հօդս ցնդեց, քանի որ մեր ապիկար իշխանությունները վաճառեցին մեր հայրենիքը։ Այսօր ես նորից պարտավորված եմ կանգնել իմ հայրենիքի պաշտպանության համար, և դա էլ ինձ բերել է հրապարակ։ Մենք երկու ճանապարհ ունենք՝ մեր սահմանը պաշտպանելը և հրապարակ դուրս գալը, որ կարողանանք այս քաոսից դուրս գալ։ Ի՞նչ է այսօր մեր ժողովրդին ստիպում լռել։ Դա ինձ զարմացնում է, բառեր չեմ գտնում, կյանքից առավել հայրենիքն է։ Կարծում եմ, որ ազգովիբն մենք պարտավոր ենք կանգնել, սա բացատրելու խոսելու կարիք չունի»,- ասաց Հակոբյանը։