Մենք բազմիցս հաստատել ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք բազմիցս հաստատել ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, որն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։
Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։
Ինչպես բազմիցս նշվել է, հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ուղղված է նոր հնարավորությունների ստեղծմանը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով»,- ասել է Փաշինյանը: