Արման Եղոյանը գլխավորելու է եկեղեցու, այսպես կոչված, «ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
ՔՊ-ն ցանկանում է հանձնաժողովի աշխատանքերը սկսել հաջորդ շաբաթվանից։
Հանձնաժողովը բաղկացած է լինելու 11 հոգուց, 7-ը` ՔՊ-ից, չորսը` ընդդիմությունից։
Նշենք, որ հանձնաժողովի ուսումնասիրության հիմքում լինելու է վարչապետի աշխատակազմի կողմից հեղինակած զեկույցը, որտեղ ներկայացվում է, եկեղեցում առաջացած, այսպես կոչված, ճգնաժամը։