Ներքին 3 տարի առաջ - 18:30 26-09-2023

Արման Եղոյանը կարեւորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանին

Դուք Հայաստանում եք մեզ համար դժվարին ժամանակներում. Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ. այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ողջունելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը:

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով պատագամավորներին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Եվրոպական միության ձեռնարկած քայլերը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակիչների կարիքները հոգալու համար:

Պատվիրակության ղեկավարը նշել է, որ այս նպատակով արդեն իսկ որոշում կա տրամադրելու 5 միլիոն եվրո:

Արման Եղոյանը կարեւոր է համարել Եվրոպական միության կողմից եկող աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում՝ միաժամանակ ընդգծելով հետագա ներդրումների, ծրագրերի ընդլայնման կարեւորությունը, ինչին կարող են նպաստել ԵՄ պատվիրակության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչների պարբերական հանդիպումները:

Պատգամավորները բարձր են գնահատել ԵՄ առաքելության գործունեությունը: Հայաստանի տարբեր քաղաքներում նոր կենտրոնների բացումը, ըստ նրանց, թույլ կտա առավել մանրամասն տեղեկատվություն ուղարկելու Բրյուսել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Զրույցի առանցքային թեմաներից են եղել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արագացման հարցերը, առաջարկ է հնչել ճանապարհային քարտեզն առկա մարտահրավերներին համապատասխան փոփոխությունների ենթարկել:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է առաջիկայում իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունները, իր տեսլականն առկա խնդիրների վերաբերյալ: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համատեղ աշխատանքներն առավել կառուցողական շարունակելու համար:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն

Ձեզ գուցե հետաքրքրի