Ռուսաստանը բացառում է Ուկրաինայի հետ տարածքների որևէ փոխանակման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Տարածքների հնարավոր փոխանակման թեման պարբերաբար շրջանառության մեջ է դրվում տարբեր կողմերի կողմից։ Ես տարածքների փոխանակման որևէ հնարավորություն չեմ տեսնում»,- «Վեստի»-ին տված մեկնաբանության մեջ ասել է նա։
«Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժումից հետո որոշում է կայացվել, որի մասին մեր նախագահը բազմիցս խոսել է, Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին։ Այժմ այդ գոտին բավականին ընդարձակ է, այն ընդլայնվում է և շարունակելու է ընդլայնվել»,- նշել է Մեդինսկին։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն անցկացվել են նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Բանակցությունների մեկնարկին սեղանի շուրջ են եղել նաև ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը և ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայեդ Ալ Նահայանը։
Եվրոպացի ներկայացուցիչները բանակցություններին չեն մասնակցել։