Ռուսաստանցի զինվորականները նոյեմբերի 11-ին հեռակառավարվող սարքերով Ուկրաինայի զինված ուժերի համար զենք և ռազմական պարագաներ տեղափոխող նավ են խոցել Սև ծովում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում Սև ծովում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար զենք և ռազմական պարագաներ տեղափոխող բեռնատար նավի»,- նշված է հաղորդագրությունում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1265413