Արհեստական բանականության GPT-6 Astra համակարգը վերծանել է կայսր Նապոլեոն Բոնապարտի նամակը գեներալ Օգյուստ դը Մարմոնին, հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը։
«Արհեստական բանականության համակարգը վերծանել է Նապոլեոն Բոնապարտի՝ իր բարձրաստիճան գեներալներից մեկին ուղղված կոդավորված նամակը՝ 217 տարի անց», – նշվում է հոդվածում։
Նապոլեոնի խորթ որդի Եվգենիի կողմից կայսեր անունից ուղարկված նամակի բովանդակությունը մնում էր առեղծված 1809 թվականին Օգյուստ դը Մարմոնին ուղարկվելուց ի վեր։
SentinelOne-ի արհեստական բանականության ինժեներ Քարթեր Չըրչը հայտնել է, որ ինքը առաջին անգամ վերծանել և թարգմանել է հաղորդագրությունը պարզ տեքստի՝ օգտագործելով OpenAI-ի GPT-6 Astra համակարգը։
Հրատարակության տվյալներով՝ նամակը պարունակում էր տեղեկություններ Ֆրանսիայի և Հաբսբուրգյան կայսրության միջև պատերազմի նախօրեին ֆրանսիական և ավստրիական զորքերի տեղաշարժերի մասին։
Տեքստը պարունակում էր 1300 նիշ, որոնցից մի քանիսը տառեր և հնացած բառեր էին։