Արտաքին 1 ամիս առաջ - 13:21 29-09-2026

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ավարտվել են զանգվածային ձերբակալություններով

Ուսման պայմաններից դժգոհ ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է ավելի քան 160 մարդ, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսը, հաղորոդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Փարիզի տարածաշրջանում ավագ դպրոցի աշակերտներն արդեն մեկ շաբաթ է՝ ակցիաներ են կազմակերպում իրենց դպրոցների մոտ՝ բողոքելով ծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտի այլ խնդիրների դեմ։ Երբեմն ցույցերն ուղեկցվում են անկարգություններով, հրկիզումներով և իրավապահների հետ բախումներով։

«Այսօր ձերբակալությունների մեծ թիվ է իրականացվել՝ 164»,- ասել է նախարարը BFMTV հեռուստաալիքի եթերում։
ՆԳ նախարարի խոսքով՝ բողոքի ակցիաներն անցել են գրեթե 180 ուսումնական հաստատությունում, որոնց մեծ մասը գտնվում է Փարիզի տարածաշրջանում։ Ակցիաներ են նկատվել նաև մի շարք խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Լիլը, Լիոնը, Գրենոբլը և Նիսը։

Ինչպես հստակեցրել է Նունյեսը, ընդհանուր առմամբ աշակերտները շրջափակել են 27 հաստատություն, ինչը պահանջել է իրավապահների միջամտությունը, և փորձել են արգելափակել ևս 50 դպրոցի մուտքը։

Մնացած հաստատությունների մոտ արձանագրվել են տարբեր միջադեպեր, այդ թվում՝ գույքին վնաս հասցնելու և ոստիկանների վրա հարձակվելու դեպքեր։

ՆԳ նախարարը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ տուժել է 12 իրավապահ, 8 դասախոս, այդ թվում՝ 3 տնօրեն, և շուրջ 12 աշակերտ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie