Սովորական երեսպաշտություն․ Թբիլիսիում բողոքի ակցիաներն ինքնաբուխ են, Երևանում՝ ուղղորդված
copy image url

Սովորական երեսպաշտություն․ Թբիլիսիում բողոքի ակցիաներն ինքնաբուխ են, Երևանում՝ ուղղորդված

Ներքին Արտաքին Միտք 11 ամիս առաջ - 21:00 15-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանում և Թբիլիսիում վերջին օրերին բողոքի ակցիաներ, քաղաքացիական անհնազանդության գործողություններ ու բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացվում, սակայն բոլորովին տարբեր շարժառիթներով․

Հայաստանի մայրաքաղաքում բնակչությունը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ոտքի է կանգնել՝ նպատակ ունենալով վիժեցնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշումը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։

Այս օրերին խորհրդարանական ընդդիմությունը քննարկում է Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու հնարավորությունը, թեև վերջինս անհրաժեշտ քանակով մանդատներ չունի ու հաջողության հասնելու համար անհրաժեշտ է առնվազն 18 ՔՊ-ականի «դարձի բերել»։ Շատերը այս սցենարն անիրատեսական են համարում՝ համոզմունք հայտնելով, որ անհրաժեշտ է նախաձեռնել ԱԺ-ն լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու գործընթաց։

Թբիլիսիում բնակչությունը ավելի քան մեկ ամիս է, ինչ պայքարում է օտարերկրյա ազդեցության գործակալների օրենքի դեմ, որի ընդունումից իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախորդ տարի հանրային ճնշման ներքո հրաժարվել էր, սակայն երեկ այն երրորդ ու վերջին ընթերցմամբ ընդունվեց։ Օրենքի ընդդիմախոսները պնդում են, որ Թբիլիսին այն ընդունել է Մոսկվային պահանջով, քանի որ այն գրեթե նույնությամբ կրկնում է ՌԴ-ում գործող օրենքը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ օգտվելու է վետոյի իր իրավունքից, իսկ խորհրդարանական ընդդիմությունը անցել բոյկոտի ռեժիմի։ Օրենքն առաջացրել է նաև Վրաստանի արևմտյան գործընկերների խիստ դժգոհությունը․ երեկ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարեց՝ Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Եթե Հայաստանում մեկնարկած պայքարն ունի համազգային նշանակություն՝ իր հիմքում ունենելով գործող իշխանությունների միակողմանի զիջումների դրանցից բխող հետևանքների կանխումը և վերջիններիս հեռացումը, ապա Վրաստանում ընթացող բողոքի գործողություններն ունեն առավելապես քաղաքական ու աշխարհաքաղաքական ենթատեքստ, որտեղ հանրության մի մասը վստահ է, որ գործող իշխանությունները ցանկանում են երկիրը վերադարձնել ՌԴ-ի ազդեցության գոտի։ Իրականում այս օրենքն այնքան էլ կապված չէ Ռուսաստանի ազդեցության հետ, քանի որ ուժի մեջ մտնելուց հետո այն հավսարապես սահմանափակելու է նաև ռուսական ֆինանսավորմամ գործող կազմակերպությունների գործունեությունը։ Բացի այդ, վրացագետների խոսքով, վերջին տարիներին, երբ Վրաստանում անհրաժեշտ է ինչ-որ մեկին քննադատել, կամ թիրախավորել, ապա լավագույն տարբերակը վերջինիս ռուսամետ անվանելն է։

Oragir.News-ն արդեն իր ընթերցողներին հայտնել է, որ Բագրատ Սրբազանը վերջին օրերին հայտնվել է իշխանական քարոզչամեքենայի և ֆեյքերի թիրախում։ Համապետական շարժման ու դրա առաջնորդների վերաբերյալ ապատեղեկատվությունը տարածվում է ոչ միայն իշխանական լրատվամիջոցների ու փորձագետների, այլև ֆեյսբուքյան էջերի միջոցով, որոնցից կատարված հրապարակումները դրվում են գովազդի տակ՝ դրանք ավելի մեծ թվով մարդկանց շրջանում տարածելու և վերջիններիս մոլորեցնելու նպատակով։

Ներհայաստանյան իշխանական քարոզիչները, ովքեր խստագույս քննադատում են Բագրատ Սրբազանին, ծաղրում վերջինիս առաջնորդած շարժումը, մեղադրում շարժման առաջնորդներին, այդ թվում Սրբազանին, «ռուսական ազդեցության գործակալ» լինելու մեջ, բավականին ոգևորված են Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և ողջունում են «ռուսամետ կառավարության կողմից ընդունված օրենքի դեմ» պայքարի ելած վրացի ցուցարարներին։

Վերջիններս իրենց գրառումներում և հարցազրույցներում պնդում են, թե Վրաստանի մայրաքաղաքում ամեն օր տեղի են ունենում բազմահազարանոց ակցիաներ, ընդ որում ինքնաբուխ և առանց որևէ կետից ուղղորդման։ Նրանք հանրությանը վստահեցնում են՝ վրաց հասարակությունն ինքնակազմակերպվում և դուրս է գալիս պայքարի ընդդեմ ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող կառավարության, ուշադրություն հրավիրում այն բանին, որ շարժման առանցքում երիտասարդներն են, ովքեր կողմնակից են Վրաստանի եվրոպական ապագային։

Հատկանշական է, որ Վրաստանում ընթացող բողոքի ակցիաներով ոգևորված այս շրջանակները զարմանիորեն չեն նկատում, կամ չեն ցանկանում նկատել, թե օրինակ քանի մարդ է մասնակցել Բագրատ Սրբազանի գլխավորած երթերին, հանրահավաքներին, իրենց լսարաններին փորձում են համոզել, թե, իբր ՀՀ-ում տեղի ունեցող ընդվզումները սակավամարդ են և հանրային աջակցություն չեն վայելում։ Բացի այդ, հիշյալ քարոզիչները պնդում են, թե, իբր ՀՀ-ում ծավալված համաժողովրդական պայքարն իրականացվում է ՌԴ-ի ուղղորդմամբ՝ նպատակով ունենելով իշխանության բերել պայմանական նախկիններին։

Ինչ վերաբերում է երիտասարդներին, ովքեր Հայաստանում ընթացող ակցիաների շարժիչ ուժն են, ապա հիշյալ շրջանակները կա՛մ նրանց մասնակցությունը չեն նկատում, կա՛մ պնդում են, թե, իբր նրանք ինչ-որ կուսակցությունների ակտիվիստներ են և չեն ընդգրկում ողջ երիտասարդությանը։

Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ հերթական անգամ համոզվում ենք, որ իշխանամերձ փորձագետ-քարոզիչներն առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ երբ վերջիններս անտարբերությամբ հետևում են սեփական երկրի շուրջ ծավալվող աղետալի զարգացումներին, անողոք կերպով թիրախավորում դրանց դեմ ընդվզողներին, մինչդեռ խիստ մտահոգված են Վրաստանի եվոպական ապագայի հեռանկարով ու ոգևորված հետևում են հանուն այդ ապագայի պաշտպանության անցկացվող ակցիաներին, երբեմն էլ նաև մասնակցում դրանք։

Իրականում սա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտության դասական օրինակ, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության և հիշյալ շրջանակներին կուրորեն հավատացող քաղաքացիների համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին