Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 23-ամյա Վահե Ն․-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ 30-ամյա Սամվել Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վահե Ն․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ նրա անչափահաս ուղևորը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և անչափահաս վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է Ստելլա Ա․-ն եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում