Արտաքին 1 ամիս առաջ - 22:37 24-09-2026

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է այդ երկրի և Իրանի միջև չվերթները մինչև հետագա ծանուցումը դադարեցնելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է WAM լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ որոշումը կայացվել է Իրանի օդագնացության ոլորտին աջակցող կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով։

Վարչությունը հայտարարել է, որ կշարունակի հանրությանը տեղեկացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ փոփոխությունների մասին՝ կոչ անելով ուղևորներին պաշտոնական աղբյուրներում ճշտել չվերթների մասին թարմ տեղեկատվությունը։

Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի ավիաընկերությունները սեպտեմբերի 24-ի կեսգիշերից չեղարկել են դեպի ԱՄԷ բոլոր չվերթերը:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ էր կիրառել իրանական ավիաընկերություններին աջակցող 36 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, Իրանի իշխանություններն օգտագործում են զենք, անձնակազմ և բեռներ տեղափոխելու համար։ Միջոցներն ուղղված են նաև կեղծ ընկերությունների, արտասահմանյան միջնորդների և զարտուղի ճանապարհների դեմ, որոնք Իրանը օգտագործում է պատժամիջոցների ենթակա ապրանքներ և տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie