Արտաքին 1 տարի առաջ - 21:24 23-06-2025

Կատարը ժամանակավորապես դադարեցրել է երկրի տարածքով օդային հաղորդակցությունը

Կատարի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել երկրի տարածքով օդային հաղորդակցությունը՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Դրա մասին հաղորդվում է երկրի Արտգործնախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

«Իր քաղաքացիներին, բնակիչներին և այցելուներին պաշտպանելու Կատարի պարտավորության շրջանակում, իրավասու մարմինները հայտարարում են նրա օդային տարածքի ժամանակավոր փակման մասին։ Սա տարածաշրջանային իրավիճակի վատթարացման ֆոնին ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների մի մասն է»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի