Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:50 03-02-2023

ԱՄՆ պետդեպարտամենտը գտնում է, որ այժմ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնելուժամանակը չէ»

ԱՄՆ պետդեպարտամենտը գտնում է, որ այժմ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու «ժամանակը չէ»։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է «Ամերիկայի ձայն»-ին տված մեկնաբանությունում:

Վաշինգթոնի համոզմամբ՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերսկսումը պատժամիջոցների սպառնալիք է պարունակում վրացական օդանավակայաններում ռուսական օդանավերին սպասարկող ընկերությունների համար։ «Ամբողջ արևմտյան հանրությունը հեռու է մնացել այս դաժան վարչակարգից. այժմ ժամանակը չէ ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասվում է մեկնաբանությունում:

ԱՄՆ պետդեմն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ արևմտյան շատ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, ներկայումս արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։

«Մենք կանհանգստանանք Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսմամբ՝ հաշվի առնելով, որ վրացական օդանավակայաններում գործող ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եթե սպասարկեն այն օդանավերը, որոնք ենթակա են ռուսական կազմակերպություններին»,- նշվում է մեկնաբանության մեջ։

Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորության մասին դեռևս նախորդ տարեվերջին հայտարարել է է ռուսական կողմը։ Ռուս պաշտոնյաներն իրենց մեկնաբանություններում բազմիցս բարձր են գնահատել Վրաստանի իշխանությունների զուսպ դիրքորոշման քաղաքականությունը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ թռիչքների վերականգնումը մեծ նշանակություն ունի Ռուսաստանում բնակվող վրացի բնիկների համար և միայն ողջունելի կլինի։ Միևնույն ժամանակ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կտրականապես դեմ էր թռիչքների վերականգնմանը։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունն անընդունելի է, քանի որ Վրաստանի բոլոր գործընկեր երկրները խոսքով կամ գործով առավելագույն համերաշխություն են հայտնում Ուկրաինայի անձնուրաց պայքարին։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ