Ներքին 1 ամիս առաջ - 10:39 21-09-2026

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվել

Սեպտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում «Իջևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա ծննդկան, ով գտնվելիս է եղել 35-36 շաբաթական հղիության փուլում, սակայն պարզվել է, որ պտուղը մահացած է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ ծննդկանի 39-ամյա ամուսինը հայտնել է, որ կինը հղի է, և ժամը 21։00-ի սահմաններում վատ զգալու պատճառով ցանկացել են վերջինիս տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա սկսել է ծննդաբերել, այնուհետև երեխային կիսածնված տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ծնվելուց հետո բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն