Ներքին 4 տարի առաջ - 12:02 11-07-2022

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. Իջևանի հիվանդանոցում նորածին է մահացել

Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ, 36-ամյա Արմինե Է.-ն տղա է ունեցել, սակայն երեխան մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ արյունահոսությամբ իրենց մոտ տեղափոխված 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ